Բաժիններ՝

Երևան-Բեյրութ ուղիղ ավիաչվերթներ կիրականացվեն

Հուլիսի 5-ից մեկնարկում են Երևան-Բեյրութ ուղիղ ավիաչվերթներ: Դրանք տեղի կունենան շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ: Բացման առիթով Հայաստան է ժամանելու լիբանանյան պաշտոնական ու գործարար շրջանակների մեծ ու ներկայացուցչական պատվիրակություն։

168.am-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հուլիսի 6-ին ժամը 12-ին ողջ պատվիրակությունը հյուրընկալվելու է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում, ուր երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների նախագահներ Մարտին Սարգսյանը և Մոհամադ Չոքերը ստորագրելու են համագործակցության համաձայնագիր։

Պատվիրակության կազմում են լիբանանյան MEA ավիաընկերության գլխավոր տնօրեն Մոհամեդ ալ-Հութին, Լիբանանի արդյունաբերության նախարար, ազգությամբ հայ Վրեժ Սաբոնջյանը, հայազգի նախկին նախարարներ և խորհրդարանի ներկայիս պատգամավորներ, Լիբանանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Հարություն Սամուելյանը, Լիբանանի Բանկերի ասոցիացիայի նախագահը, Լիբանանի արդյունաբերողների ասոցիացիայի նախագահը, բարձրաստիճան այլ պաշտոնատար այրեր, երկու երկրների դեսպանները, ընկերությունների ղեկավարներ, գործարարներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031