Գեղանուշի պոչատարի մոտ ավազան և հոսքուղի կկառուցվի

Հուլիսի 22-ին Կապանում տեղի կունենան Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանի և հոսքուղու նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ: Նախագիծը ներկայացրել է «Ջինջ» ՍՊԸ-ն:

168.am-ի հետ զրույցում «Կայուն զարգացում» հ/կ նախագահ Արմեն Փարսադանյանը դրական գնահատեց ներկայացված նախագիծը: Նրա խոսքով՝ արդյունաբերության կազմակերպման ընթացքում տեղի են ունենում անվերահսկելի խնդիրներ և, որպեսզի պոչերի արտահոսք չլինի, նախապատրաստվելու է տեղանք, որ պոչերը հավաքվեն այդտեղ, նվազազերծվեն և տեղափոխվեն պոչամբար: Դրա արդյունքում Ողջի գետի ջրային ավազանը չի աղտոտվի և շրջակա միջավայրի համար ռիսկերը կնվազեցվեն:

Գեղանուշի պոչամբարը շահագործում է Deno Gold Mining ընկերությունը: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` պոչամբարի նախագծային ծավալը 4.6 մլն խմ է, որից լցված է 2.5 մլն խմ-ն: Պոչամբարը շահագործման է հանձնվել 2007-ին: 2012-ին Գեղանուշի պոչամբարի պոչատար խողովակաշարը 3 անգամ վթարվել էր ,և պոչերը լցվել էին գետը: Միայն վերջին վթարի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասը գնահատվել էր 2.4 մլն դոլար:

ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հարցմանն ի պատասխան, եզրակացություն էր ներկայացրել, որ Deno Gold Mining ընկերության կողմից շահագործվող Գեղանուշի պոչամբարի ջրատարը կառուցվել է խախտումներով և չի համապատասխանում նախագծային փաստաթղթերին ու առաջարկություններին:

Տեսանյութեր

Լրահոս