Ցանկացած թանկացում բերում է սոցիալական ծանր ցնցումների. Արագած Ախոյան

Ինչի՞ կարող է հանգեցնել տրանսպորտի թանկացման հետ կապված քաղաքացիների բողոքը: Ի պատասխան 168.am-ի այս հարցի՝ ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արագած Ախոյանը չբացառեց ցնցումների հավանականությունը:

«Ցանկացած թանկացում բերում է սոցիալական ծանր ցնցումների, ուղղակի պետք է ուսումնասիրել, թե ինչի հետ է կապված: Մենք բոլորս էլ գիտենք երկրի այսօրվա սոցիալական ու տնտեսական ծանր վիճակը»,- ասաց Ախոյանը:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանը խոտացել էր աջակցություն ցուցաբերել տրանսպորտի թանկացման հարցով, ի՞նչ է արվելու, Ա.Ախոյանը պատասխանեց, որ տեղյակ չէ դրանից, որովհետև հանրապետությունում չէ:

ԱԺ նույն՝ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել այսօրվա բողոքի ակցիաները՝ պատճառաբանելով, թե հանգստյան օր է. «Աստծո օրենքով կա հանգստի օր, 3 օրից զանգեք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031