Տարոն Մարգարյանն այսօր հանդես կգա հայտարարությամբ

Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ հասարակական տրանսպորտի թանկացման հետ կապված վերջին օրերին քաղաքացիական ակտիվիստների, ուսանողների նախաձեռնած ակցիաներին:

Տ.Սարգսյանի դիտարկմամբ՝ շարժումն ունի սոցիալական բնույթ, որն էլ պայմանավորված է քաղաքապետի որոշմամբ: Նա շեշտեց, որ այսուհետ որոշումներ կայացնելիս կառավարությունը պարտավոր է հաշվի առնել քաղաքացիական հասարակության կարծիքը:

Միաժամանակ, վարչապետը կարևորեց նաև ՏԻՄ-երի անկախությունը՝ նկատելով, որ Երևանում հասարակական տրանսպորտի հետ կապված հարցերը քաղաքապետարանի ենթակայության ներքո են:

Նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևում է ծավալվող իրադարձություններին և այսօր հանդես կգա հայտարարությամբ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031