Հայաստանը չի կարողանում պահել իր տաղանդներին. Հարցը քննարկվել է կառավարությունում

Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանի դիրքի երեք կետով բարձրացմանը։ Նա թվարկեց, իր տեսակետով, տնտեսության հինգ առավելություններն ու հարաբերական թերությունները։ Առավելություններից առաջինը նոր բիզնես սկսելու գործընթացների քանակն է` 10-րդ հորիզոնական։ 2-րդը` աշխատողների աշխատանքի ընդունվելու և ազատվելու գործընթացը` 12-րդ հորիզոնական, ապա՝ պետական քաղաքանակության մշակման թափանցիկությունը` 24-րդ հորիզոնական, ներկրողների պաշտպանության ուժգնությունը` 25-րդ և վերջինը՝ պետական կառավարման բեռը` 34-րդ հորիզոնական։ Որպես թերություն վարչապետը նշեց կառավարման դպրոցների որակը` 120-րդ տեղ, տաղանդների պահպանման ունակություն` 121-րդ տեղ, մաքսային գործընթացների բեռ` 123-րդ տեղ, ՀՆԱ-ի մեջ արտահանման մասնաբաժինը` 130-րդ տեղ և արտաքին շուկաների չափը 127-րդ տեղ։ Վարչապետը նաև նշեց, որ կրթության և առողջապապահության համակարգերում Հայաստանի դիրքերը վատացել են և հանձնարարեց նախարարներին ուսումնասիրել ու ներկայացնել միջավայրը բարելավելու համար քայլեր։

Տեսանյութեր

Լրահոս