
«Էշ ա, արա, ա’յ ոչխար խի՞ ես գոռում». Գորիկ Հակոբյանի նյարդերը տեղի տվեցին (տեսանյութ)

Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի նյարդերը, կարծես, տեղի են տալիս: Այսօր կառավարության շենք մտնելիս առջևում կանգնած ցուցարարներից մեկի բղավոցներին ի պատասխան նետեց. «Էշ ա, արա, ա’յ ոչխար խի՞ ես գոռում»:
Իսկ երբ կառավարության նիստից հետո Գ.Հակոբյանին լրագրողները հարց ուղղեցին, թե ինչո՞ւ վիրավորեց քաղաքացուն, ԱԱԾ պետն ընդամենը մի հայացք նետեց ու հեռացավ՝ առանց հարկ համարելու բացատրել իր վարքը:
Մանրամասները՝ տեսանյութում