Հայաստանի համար պայքարը շարունակվելու է

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունից հետո ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ճակատագիրը հայտնվեց «մազից կախված» վիճակում: 168.am-ը կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ զարգացումներ կարող են լինել.

– Հայաստանի համար պայքարը շարունակվելու է՝ մինչև ինչ-որ տեղ ինչ-որ վերջնական փաստաթուղթ չստորագրվի, քանի որ մինչ այդ ստորագրվում կամ հռչակվում են ինչ-որ գործընթացներ, որոնք եզրագծին չեն հասել: Դրա համար բոլոր կողմերի համար, որոնք կուզեին Հայաստանին ներքաշել իրենց միություն, հույսեր դեռ կան՝ անկախ նրանից, թե ով և ինչ կոշտ հայտարարություններ է անում:

 

– Այդ թվում և Եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի՞ հայտարարությունը, որ այլևս դժվար է պատկերացնել նոյեմբերին Վիլնյուսի գագաթաժողովին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Հայաստանի հետ:

Կարդացեք նաև

– Քաղաքականություն է՝ ինչ ասես կարող են խոսել: Հարցն այն է, որ Հաայստանը շատ կարևոր դիրք է զբաղեցնում, և միայն մենք չգիտենք դրա մասին: Եվ Հայաստանի համար պայքարը պատմականորեն առ այսօր գնում է ու բնական է, որ թե´ Արևմուտքը՝ ի դեմս Եվրամիության, թե´ Ռուսաստանը, ինչու չէ նաև Իրանի համար, Հայաստանը շատ կարևոր գործոն է:

 

– Տեղեկություններ են հրապարակվում, որ ներկայումս Ղազախստանը հակասություններ ունի Ռուսաստանի հետ և հնարավոր է Մաքսային միությունից դուրս գա: Ինչքանո՞վ եք հավանական համարում ու կնշանակի՞ դա Մաքսային միության տապալում:

– Սկսենք նրանից, որ Մաքսային միություն դեռ չկա, ավելի շատ կան ցանկություններ ինչ-որ կիսատ-պռատ փաստաթղթերով ձևակեպված Մաքսային միության մասին: Ընդհանրապես, քաղաքականության մեջ որպես կանոն նրանք, ովքեր պարբերաբար «պոզ ու պոչեր են տնկում», դա նշանակում է, որ ուզում են իրենց գինը բարձրացնեն: Բացառված չէ, որ նույն Ղազախստանը դա անում է իր գինը բարձրացնելու և շահեկան պրեֆերենացիաներ ստանալու համար: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, կարծում եմ, ամենագրագետ ու հեռանկարային տարբերակը «ոչ-ոչ»-ն է, այսինքն՝ ո´չ Արևմուտք, ո´չ Ռուսաստան: Հայաստանը պետք էլինի իր լեռնաշխարհում, Հայաստանը պետք է վարի հայաստանակենտրոն և հայակենտրոն քաղաքականություն, և Հայաստանը պետք է վերջապես հասկանա, որ ինքը պետք է քաղաքական օբյեկտից դառնա քաղաքական սուբյեկտ, բայց որպեսզի դա լինի, ուրիշ միջավայր է պետք թե´ իշխանական բուգում, թե´ հասարակության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30