Բաժիններ՝

Երբ են կարևորվում վարկանիշները. հայկական եվրոբոնդերի շանսերը

Օրերս «Fitch Rating»-ը «BB-(EXP)» վարկանիշ ունեցող է դասել Հայաստանի կողմից ԱՄՆ արժույթով թողարկվելիք պարտատոմսերը: «Fitch Rating»-ի և մյուս վարկանիշային գործակալությունների կողմից շնորհվող վարկանիշները կարևորվում են այն դեպքում, երբ երկիրը պատրաստվում է ներդրումներ ներգրավել, իսկ եվրոպարտատոմսեր թողարկելուց դա կարևոր է ու խիստ անհրաժեշտ, որպեսզի ներդրողները հասկանան, թե ինչքա՞ն է գնահատվում ռիսկը, որպեսզի այդ ներդրումն իրականացնեն: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց ներդրումային ընկերության ղեկավար, տնտեսագետ Արամ Կայֆաջյանը, վերջերս շատ է խոսվում ՀՀ կողմից եվրոբոնդերի թողարկման մասին, ու BB-ը տարածաշրջանի համար, որպես ԱՊՀ երկիր, վատ ցուցանիշ չի: Վրաստանի վարկանիշն, օրինակ, ավելի ցածր է:

«Եթե մենք եվրոբոնդերը գրագետ թողարկենք, դա իրականացվի պրոֆեսիոնալ միջազգային ընկերությունների կողմից, ապա մենք պետք է հավակնենք Վրաստանից ավելի ցածր տոկոսադրույքով այդ պարտատոմսերը վաճառելու: Բայց քանի որ հանրության ու ներդրողների շրջանում Վրաստանը մի քիչ ավելի ակտիվ է, քան Հայաստանը, մի քիչ կասկածում եմ, որ այդպես ստացվի: Այսինքն, եթե մեր վարկանիշն ավելի լավ է, մենք պետք է ավելի էժան փող ներգրավենք, քան Վրաստանը»,- ասաց Ա. Կայֆաջյանը:

«Fitch Rating»-ի կողմից տրամադրված վարկանիշը համապատասխանում է Հայաստանի վարկային «BB-ի» վարկանիշին, որի կանխատեսումը կայուն է:

Հիշեցնենք, որ նախորդ ամսվա կեսերին «Moody’s»-ը «բացասական»-ից «կայուն»-ի է վերանայել Հայաստանի վարկային վարկանիշի կանխատեսումը՝ վկայակոչելով բյուջետային համախմբում իրականացնելու Հայաստանի կառավարության հանձառությունն ու ընթացիկ հաշիվների պակասորդի հետագա նվազեցման սպասումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս