Բաժիններ՝

Գազի կալորիականությունը համապատասխանում է ստանդարտներին. Արմեն Մովսիսյան

Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի կալորիկանությունը համապատասխանում է ստանդարտներին և պայմանագրում ամրագրված չափանիշներին: Նման պնդում այսօր մի խումբ լրագրողների հետ զրույցում արեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ մեկնաբանելով օրերս իրականացված փորձարկումները և ՀՀ-ում Վրաստանում սպառվող գազի որակի համեմատությունը:

Ըստ Ա. Մովսիսյանի՝ կասկածելի է գազի կալորիականության ստուգման սկզբունքը:

Հիշեցնենք, որ «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանը նույն քանակի ջուր էր եռացրել Հայաստանում և Վրաստանի Տետրից-Կարո բնակավայրում, արդյունքում՝ Հայաստանում ջուրը եռացել է 5 րոպե 53 վայրկյանում, Վրաստանում՝ 3 րոպե 49 վայրկյանում՝ միանգամայն նույն պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս