Բաժիններ՝

Ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու գործով ոստիկանությունը քննություն է կատարում (տեսանյութ)

Այսօր ֆինանսների նախարարության մոտ «Դ!ԵՄ ԵՄ» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացի, 1947 թ. ծնված Նիկոլայ Աղաբաբյանի գործովԵրևանի կենտրոնական ոստիկանությունում քննություն է կատարվում: Այս մասին 168.am-ին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Հարցին՝ ներկայումս Ն.Աղաբաբյանն ազատության մե՞ջ է, Ա.Մալխասյանը պատասխանեց. «Նրան ոչ ոք չի էլ ձերբակալել»:

Հիշեցնենք, որ ակցիայի ժամանակ Ն.Աղաբաբյանն ինքն իր վրա վառելիք էր լցրել և ինքնահրկիզման փորձ էր արել՝ բողոքելով խորհրդային տարիներին Խնայբանկում իր կորցրած գումարների հարցով և պահանջում էր վերադարձնել ավանդների փողերը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31