Սերմացուի գործով 95 շահառուներ հայտնվել են դատարանում
2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում 2010-ին 146 շահառու ստացել է 950 տոննա սերմացու, ամբողջը վերադարձվել է, 2011 թ-ին ներկվել է 1150 տոննա, որից 50 տոննան հատկացվել է Արցախին, մնացածը՝ 255 շահառուների, որոնցից 140-ը վերադարձրել են, 105-ի դեմ դատական վարույթ է սկսվել, իսկ անցած տարի 175 շահառու է ընգրկվել ծրագրում, որոնցից 174-ը վերադարձրել են: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց ԳՆ փոխնախարար Սամվել Գալստյանը, ներկրվել է նույն սերմացուն, որը 42 ցենտներ/հա միջին բերք է ապահովում:
Ըստ նրա՝ բերքի կորստի պատճառը եղել է այն, որ աշնանը ցանքից անմիջապես հետո ջերմաստիճանը կտրուկ նվազել է, մինչև հունվարի 20-ը ձյան ծածկույթ չի եղել:
«95 շահառուների գործեր գտնվում են դատարանում: Վերադարձը 1-ին 2 նախատեսված 700 դրամի փոխարեն 420 դրամ է իջեցվել: 9 գործերով արդեն ՊՈԱԿ-ը ստանում է վերականգնվող գումարները, 2 գործերը շահել են շահառուները, բայց նախարարությունը վերաքննիչ վարույթներ է հարուցել: Պայմանագրերում ֆորսմաժոր նախատեսված չի եղել և չի լինի, ու շահառուները տեղյակ են եղել այդ մասին: Այս տարի 123 շահառուներ են ընդգրկված ծրագրում և նրանց համար նույնպես ֆորսմաժոր նախատեսված չէ, քանի որ սա զարգացման ծրագիր է»,- ասաց Ս.Գալստյանը:
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ այս տարի գյուղոլորտում առաջին անգամ ապահովագրության ծրագիր կիրականացվի, անասնապահության ոլորտում, և ծրագրի մանրամասները դեռ քննարկվում են: