Բաժիններ՝

Փոխնախարարը չի՞ վճարել ջրի վարձը

Մինչ պաշտոնյաները հողօգտագործողներին կոչ են անում ժամանակին վճարել ոռոգման ջրի վարձը, որպեսզի անխափան ջուր ստանան, 168.am-ի տեղեկություններով, հենց գյուղոլորտի բարձրաստիճան այրերը, մասնավորապես փոխնախարար Սամվել Գալստյանը, չի վճարում ջրի վարձը: Ընդ որում՝ Ս.Գալստյանը Քաղցրաշեն գյուղի ՋՕԸ-ի խորհրդի նախագահն է:

Իրավիճակը ճշտելու համար դիմեցինք հենց Սամվել Գալստյանին, ով հավաստիացրեց, թե դա ընդամենը թյուր տեղեկատվություն է, որ «ճշտվել է և ամեն ինչ ավարտված է»:

«Չի օգտագործվել այդ հողը: Բոլորը գիտեն՝ 3 տարի այդ հողը չի մշակվել»,- ասաց փոխնախարարը:

Մեր դիտարկմանը, որ նախկինում հպարտանում էիք Ձեր հողի բերք ու բարիքով, հիմա ինչպե՞ս է, որ չեք մշակում, Ս.Գալստյանը պատասխանեց. «Սելավատարի մոտ մի կտոր էի մշակում, իսկ ներքևի հատվածում դա չի մշակվում: Հողը լավ հող չէ, շատ վատ վիճակի մեջ է, լուրջ ֆինանսական ներդրումեր է պահանջում և ամեն տարի հողը ցանելով նույն եկամուտը չես ստանա, պետք է հանգստանա մի քիչ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս