Բաժիններ՝

Հարկային արտոնություն ՏՏ ոլորտին՝ հանուն «Դ!ԵՄ ԵՄ»-ի՞ (տեսանյութ)

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծին: Ինչպես այսօր նիստից հետո ասուլիսում պարզաբանեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, մինչև 15 աշխատող ունեցող ՏՏ սկսնակ ձեռնարկություններին աջակցություն կտրամադրվի 2 ուղղությամբ՝ կիրականացվեն ներդրումային ծրագրեր և կտրամադրվեն հարկային արտոնություններ:

Ըստ նախարարի՝ ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով շահութահարկը կսահմանվի 0%, եկամտահարկը ֆիքսված 10%: Նախատեսվում է, որ օրինագիծը կգործի մինչև 2020 թ.: Վ.Ավանեսյանը նշեց, որ այս նախաձեռնության արդյունքում ակնկալում են, որ առաջիկա 3-5 տարիների ընթացքում տարեկան 40-60 ընկերություններ կստեղծվեն, որոնք մտավոր սեփականության ոլորտի ապրանքներ կստեղծեն:

Հարցին՝ արդյոք այս օրինագիծը միտված է հանդարտեցնելու «Դ!ԵՄ ԵՄ» շարժումը, քանի որ դրա նախաձեռնությունը հենց ՏՏ ոլորտի ընկերություններից է եկել, Վ.Ավանեսյանը պատասխանեց. «Եթե իսկապես հնարաբվոր է որևէ նախաձեռնություն ունենալ, որ նպատասխավոր է ոլորտի համար և դրա հետևանքով «դեմ» շարժումը «կողմ» կլինի, ապա ես կարող եմ պնդել, որ, այո, դրա համար ենք անում»: Նրա խոսքով՝ եթե ավելի լայն դիտարկենք խնդիրը, ՏՏ ոլորտի աշխատակիցները միանգամից ընկերություններ չեն ստեղծելու:

«Շատ կուզենայի, որ «դեմ»-ի անդամներին դարձնենք «կողմ», բայց չեմ կարծում, որ սա այդ գործիքն է լինելու»,- նկատեց նախարարը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս