Բաժիններ՝

Ուկրաինայի դեպքերը և ռուսական ռուբլու արժեզրկումը կարող են բացասական ազդեցութուն ունենալ ՀՀ համար. Էկոնոմիկայի նախարար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել էր, որ հնարավոր է համարում ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին նախագծի պատրաստումը: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը պարզաբանեց, որ դա ընթացակարգ է, հաստատված է ճանապարհային քարտեզը և, կախված թե ինչպես է ՀՀ-ն առաջ շարժվում, որոշակի աշխատանքները կատարելուց հետո պետք է անցնեն պայմանագրի կատարմանը:

Անդրադառնալով ուկրաինական դեպքերին՝ նախարարը նշեց, որ ՄՄ-ին անդամակցելու հետ կապված փակուղի չի տեսնում և ինտեգրացիոն պրոցեսը ՄՄ հետ շարունակում է մնալ ՀՀ առաջնահերթություն. «Ուկրաինայի դեպքերը և ռուսական ռուբլու արժեզրկումը կարող են բացասական ազդեցութուն ունենալ ՀՀ համար՝ տրանսֆերտները կնվազեն, արտահանումների գծով կարող են խնդիրներ լինել»:

Ըստ Վ.Ավանեսյանի՝ եթե ՌԴ-ում փոփոխությունները կարճաժամկետ են, ապա ՀՀ-ում տնտեսական քաղաքականության փոփոխության կարիք չկա, բայց եթե երկարաժամկետ խնդիր է, պետք է նայվի, թե ինչպես է փոխվելու ռուսական քաղաքականությունը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս