Ինչո՞ւ են սահմանափակվում ՎՊ լիազորությունները (տեսանյութ)
Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց «Վերահսկիչ պալատի մասին» օրենքում կատարված փոփոխություններին, որոնցով ՎՊ-ին արգելվում է քաղաքական և իրավական գնահատականներ տալ: Ըստ օրինագծի հեղինակների՝ օրենքը համապատասխանեցվում է ֆինանսական վերահսկողության միջազգային ստանդարտներին, ինչպես նաև վերացվում են տարընթերցումները:
Կառավարության նիստից հետո պարզվեց, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդհանրապես չի տիրապետում, թե ինչ օրինագծի է հավանություն տվել:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի կարծիքով՝ ՎՊ լիազորությունների սահամանփակումը պայմանավորված չէ անցած տարի Պալատի բացահայտումներով և կառավարության հասցեին հնչած կոշտ գնահատականներով:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հավաստմամբ՝ սա ՎՊ-ի վրա ճնշում չէ, այլ կնպաստի այդ կառույցի անկախությունը. «Երբ ՎՊ-ն գնահատական է տալիս, դրանից հետո հետևանք չի լինում, այն շատ վատ վիճակում է հայտնվում, իսկ մեզ մոտ նման դեպքերը բավականին շատ էին»:
Մանրամասները՝ տեսանյութում