67-ամյա տղամարդը փորձել է ինքնահրկիզվել ֆինանսների նախարարության դիմաց
Քիչ առաջ Ֆինանսների նախարարության դիմաց տեղի ունեցող ակցիայի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Նիկոլայ անունով 67 տարեկան մի տղամարդ ցույց էր տալիս ԽՍՀՄ բանկում պահվող իր ավանդների փաստաթղթերն ու պահանջում վերադարձնել իր գումարները՝ սպառնալով ինքնահրկզվելով։ Այնուհետև նա փորձեց սպառնալիքն ի կատար ածել. իր վրա բենզին լցրեց և փորձեց ինքնահրկիզվել։ Սակայն ոստիկանները ժամանակին հասան և կանխեցին այդ քայլը՝ տղամարդուն իրենց հետ տանելով։
Մանրամասներն ավելի ուշ