Բաժիններ՝

Ով է Կարպիսի վրա կառուցվող ՀԷԿ-ի տերը

Ինչո՞ւ է Արագածոտնի մարզում աղքատության տոկոսը մեծացել է, երբ ՀՀ մյուս մարզերում նվազում կա, և ճի՞շտ են խոսակցությունները, որ Դուք եք Կարպիսի վրա կառուցվող ՀԷԿ-ի տերը: Այս հարցերն այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին ուղղեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Կառուցողն անհատ քաղաքացի է, ես կապ չունեմ ՀԷԿ-ի հետ: ՀՀ ոչ մի պաշտոնյա կապ չի ունեցել ՀԷԿ-ի հետ»,- շտապեց պատասխանել մարզպետը:

Անդրադառնալով աղքատությանը՝ Ս.Սահակյանը նշեց, թե անցած տարի կարկտահարության դեպքեր  եղան, որոշակի խնդիրներ առաջացան, և պետք է մարդկանց վիճակը վատանար:

Ն. Փաշինյանը հիշեցրեց, որ անցած տարի կարկտահարության դեպքեր եղան նաև Արմավիրում, բայց այնտեղ աղքատությունը նվազել է, իսկ Արագածոտնում՝ ավելացել. «Նշանակում է, որ միջոցների արդյունավետության խնդիր կա»: Պատգամավորը կոչ արեց հրապարակել ՀԷԿ-ի սեփականատիրոջ անունը, որպեսզի շահարկումներին վերջ տրվի:

«Անհատ քաղաքացու վերաբերյալ նյոթերը հրապարակվել են թերթերում, ես հիմա չեմ հիշում նրա անունն ու ընկերությունը: Եթե ես ցանկանամ ՀԷԿ կառուցելու, ես նախ դրա հնարավորությունը չունեմ, հետո նաև ամաչելու բան չունեմ»,- հայտարարեց մարզպետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս