Սյունիքի մարզում կատարվել է ընդհանուր առմամբ 24 միլիարդ դրամի ներդրում
«Տարեկան աշխատանքային պլան ունենք, այն միջոցները, որ ներդրվել են մեր տարածաշրջանում, նաև զուգահեռ եղել են ներդրումներ տարբեր հիմնադրամների, միջազգային կազմակերպությունների կողմից: Առյուծի բաժինը հանքարդյունաբերությանն է, նաև էներգետիկայի և այլ ոլոներում են ներդրումներ արվում: Մոտ 24 մլրդ դրամի մասին է խոսքը»,- այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ պատասխանելով պատգամավոր Արմեն Կարապետյանի հարցին, թե ի՞նչ այլ ծախսեր են արվել մարզում, բացի բյուջետային միջոցներից:
Կարապետյանի հարցին՝ քննարկվել է արդյոք Սյունիքում հակակարկտային կայաններ տեղադրելու հարցը, քանի որ Արարատի դաշտավայրից ցրելու դեպքում կարկտաբեր ամպերը հասնում են Սյունիք, Վ. Հակոբյանը պատասխանեց, որ նախ պետք է խոսել դրանց արդյունավետության մասին. «Կարկուտը տեղում է հիմնականում այն մասերում, որտեղ դաշտավարությունն իրականացնում ենք ազատագրված տարածքներում: Մի քանի օր առաջ եղել է կարկտահարություն, որոշակի վնաս եղել է, բայց մեծ կորուստ չկա»: