Բաժիններ՝

Պատգամավորները հարցեր են ուղղել Գեղարքունիքի մարզպետին

Ինչո՞ւ է Գեղարքունիքի մարզում դպրոցների վերականգնման համար դրանց հաշվեկշռային արժեքը գերազանցող գումարներ ծախսվում: Նման հարց այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2013թ. բյուջեի կատարողականի վերաբեյալ լսումների ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին ուղղեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Մարզպետը հայտնեց, որ մարզում 127 դպրոցներ կան, 45-ը վթարային են, թեև տարեցտարի կրթական ոլորտում բավականին մեծ գումարներ են հատկացվել, այդ թվում՝ պետական բյուջեից քաղաքաշինության նախարարության միջոցով հատկացվել է 2.2 մլրդ դրամ: Ըստ նրա՝ սեյսմակայունության գնահատականը փոխվել է, և վթարայնության աստիճանը ավելի վատ՝ 4-5-րդ աստիճանի է գնահատվել, դրա համար որոշվել է նման տիպի կոնստրուկցիաներ ունեցող դպրոցները նախ ամրացնել, հետո վերանորոգել: Ռ.Գրիգորյանը հայնեց, որ մարզպետարանը միայն արտաքին տեսքի խնդիրներն է լուծում:

Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը պարզաբանեց, որ մեթոդաբանական խնդիր է, դպրոցների արժեքը չի վերագնահատվել և 600 մլն է, իսկ ներդրումները կատարվում են այսօրվա գներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս