Բաժիններ՝

Հանձնաժողովը դեռ քննարկում է

Անցած տարի տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական հասարակության ընդվզումից հետո սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը ստեղծեց հանձնաժողով՝ խնդրի ուսումնասիրության և ելքեր գտնելուհամար: Հանձնաժողովը մինչ օրս շարունակում է աշխատանքը, բայց նիստեր է գումարում 1-3 ամիսը մեկ անգամ հաճախությամբ: Թե երբ կավարտի աշխատանքները հանձնաժողովը և ի՞նչ արդյունքներ կարձանագրվեն, պարզ չէ:

«Հանձնաժողովը քննարկումներ է կատարում, երբ կավարտվեն արդյունքները կամփոփվեն, պարզ կլինի»,- 168.am-ին ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Թե հանձնաժողովը ե՞րբ կավարտի աշխատանքը, Նավասարդյանը չկարողացավ պատասխանել. «Ժամկետ չեմ կարող ասել, որովհետև քննարկումն անընդհանտ փուլում է: Քննարկվում է ոչ միայն թանկացման խնդիրը, այլև թե ինչ արտոնություններ կարելի է սահմանել և այլն: Տարբեր հարցեր են առաջանում, իսկ առանց դրանք քննարկելու, կիսավարտ ավարտը նշանակում է ոչինչ չենք արել»:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ով ընդգրկված է հանձնաժողովում, մեզ հետ զրույցում նշեց, որ որոշ մարդկանց գնահատակով, հանձնաժողովը շատ դանդաղ է աշխատում, բայց իր գնահատմամբ դա դրական է և դեռ 1-2 ամիս աշխատելու կարիք կա. «Շատ լավ է, որ երկար է տևում, ես կցանկանայի, որ համակողմանի ուսումնասիրություն իրականացվեր»: Ամեն դեպքում նա նշեց, որ հաջորդ նիստում նախնական կամփոփեն աշխատանքները:

Ըստ նրա՝ հանձնաժողովի անդամների 90-95%-ը, այդ թվում ուղևորափոխադրողները, հանձնաժողովի նիստերին ներկա են լինում միայն քաղաքապետարանի տեսակետին ծանոթանալու համար, իսկ ինքնուրույն առաջարկներ չեն ներկայացնում:

Հիշեցնենք, որ վերջերս հրապարակված «Այ Փի Էս Սի» ընկերության հետազոտության համաձայն, ներառյալ` տրանսպորտի պահպանման եւ շահագործման ծախսերը միկրոավտոբուսի ուղեվարձը պետք է լինի 207 դրամ, դիզելով ավտոբուսինը՝ 252 դրամ, բնական գազով աշխատող ավտոբուսի ուղեվարձը՝ 196 դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս