Բաժիններ՝

Արմեն Նազարյանը՝ «Մոսկվիչկա» խանութում լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Քիչ առաջ լուր տարածվեց, որ armlur.am-ի թղթակիցներին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի վրա գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակիցն ու սուպերմարկետի իրավաբանը թույլ չեն տալիս դուրս գալ խանութի տարածքից և նրանց սուպերմարկետի նկուղում են պահում:

Սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանը (Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդին) 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ երբ լրագրողը ներկայացել է, նրան է մոտեցել տնօրենը: Ըստ Նազարյանի՝ լրագրողն ասել է, որ խանութից գնված փլավի մեջ ապակի է հայտնաբերվել, ինչը տնօրենը հերքել է և ասել է, որ չի կարող նման բան լինել, իսկ եթե ինչ-որ թյուրիմացություն է եղել, ապա ապրանքը ետ կվերցնեն. «Բայց իրենք գաղտնի նկարել են խանութի աշխատակիցներին ու տնօրենին, վերջինս խնդրել է չնկարել, քանի որ դա իր իրավունքների ոտնահարում է՝ գաղտնի նկարահանելը: Լրագրողը պնդել է, որ իրավունք ունի, իսկ տնօրենն առաջարկել է ընկերության իրավաբանի հետ զրուցել: Այժմ մեր իրավաբանն իրենց խմբագրությունում է»:

Ա.Նազարյանը միանշանակ հերքեց, որ լրագրողին նկուղում են պահել. «Իհարկե, նման բան չի կարող լինել, մենք հո՞ հանցագործ չենք՝ նկուղում պահենք»:

Նա նշեց, որ տեղյակ չէ, թե ապրանքը ետ վերցնելու առաջարկից հետո էլ ի՞նչ են պահանջում իրենցից. «Ես չեմ հասկանում խնդիրն ինչում է, իրավաբանը զրուցում է իրենց հետ: Չի կարելի գործարարի նկատմամբ նման բան անել: Ամեն դեպքում, մենք ոչ մի բանի հետ կապ չունենք, սա բիզնես է, չի կարելի վարկաբեկել նման ստոր ձևով»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս