Կարծում եմ, ՀՀ նախագահի կողմից նշված ժամկետը իրականություն կդառնա. ՀՀ փոխարտգործնախարար
«Կարծում եմ, ՀՀ նախագահի կողմից նշված ժամկետը իրականություն կդառնա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը՝ մեկնաբանելով Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին ՀՀ միանալու մասին պայմանագրի ստորագրման ժամկետ կսահմանվի մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը:
Փոխարտգործնախարարը հերքեց լուրերը, որ Մաքսային միության անդամ մյուս երկրները բացասական են տրամադրված Հայաստանի անդամակության հարցով. «Դեմ չեն, ընդհանուր մթնոլոտը ՀՀ հանդեպ շատ ջերմ է, դրական է»:
Ըստ նրա՝ շատ հարցեր պարզ կլինեն այսօր Աստանայում շարունակվող բանակցություններից ու հանդիպումներից. «Որևիցե խնդիր չկա, ՀՀ ճանապարհային քարտեզը պատրաստ է, կան մի քանի չճշտված հարցեր, որ կարելի է մի քանի օրում ճշտել»: