ՀՀ պետական պարտքը՝ 4.5 միլիարդ դոլար
Հայաստանի պետական պարտքը հուլիսի ընթացքում նվազել է 19.7 մլրդ դրամով, որից արտաքին պարտքը՝ 12.3 մլրդ դրամով, ներքինը՝ 7.4 մլրդ դրամով:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ ընդհանուր պարտքը կազմել է 1տրլն 837.5 մլրդ դրամ կամ 4.5 մլրդ դոլար, որից արտաքին պարտքը՝ 1.5 տրլն դրամ կամ մոտ 3.8 մլրդ դոլար: