Արամայիս Գրիգորյանը՝ բնապահպանության նախարարության աշխատակցի ձերբակալության մասին (տեսանյութ)
ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետը ձերբակալվել է հին աշխատանքների հետ կապված խնդիրների պատճառով: Նման հավաստիացում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Ըստ նրա՝ իրավապահները շարունակում են աշխատանքները, քննչական խումբը զբաղվում է, և մինչ հետաքննության ավարտը մանրամասները չի կարող հրապարակել:
«Տեսչության կազմում եղել է արագ արձագանքման խումբ, որը նախարար նշանակվելուց հետո իմ որոշմամբ ցրել եմ, և դրա հետ է կապված»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում