Բաժիններ՝

Արմեն Մովսիսյանի ջայլամների բիզնեսը հաջողությամբ զարգանում է

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, ներկայումս ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի ջայլամների բիզնեսը հաջողությամբ զարգանում է: Ըստ հավաստի տեղեկությունների՝ նրան պատկանող ջայլամաբուծարանը գտնվում է Սյունիքի մարզի Ագարակ գյուղում: Համայնքի նախկին անասնագոմերում այժմ մեծանում են շուրջ 400-500 ջայլամներ:

Ընկերությունը կոչվում է «ԱԿՎԻԼՈՆ-Մ», հիմնադրվել է 2010թ. հունիսին, տնօրենը Վարդան Մարտիրոսյանն է՝ Ագարակի գյուղապետի զարմիկը: Տեղեկատվական համակարգերում «ԱԿՎԻԼՈՆ-Մ»-ը գրանցված է որպես մսամթերք արտադրող, թեև հայտնի է, որ աշխարհում բարձր են գնահատվում նաև այս էկզոտիկ կենդանիների փետուրները, մորթին, կաշին, ձուն ու եղջերաթաղանթները:

jaylam-mec

Աշխարհում, այդ թվում Հայաստանում, ջայլամաբուծությունը համարվում է ամենաշահութաբեր բիզնեսներից մեկը: Մեկ ջայլամը տարեկան տալիս է 60-80 ձու, ունի 100-150 կգ քաշ: Ջայլամի ճուտն արժի մոտ 100 հազար դրամ, իսկ 1 ջայլամը` մոտ 1000 ամերիկյան դոլար:

Կարդացեք նաև

marat-martirosyanՍակայն, ինչպես 168.am-ի հետ զրույցում հավաստիացրեց Ագարակի գյուղապետ Մարատ Մարտիրոսյանը, «ԱԿՎԻԼՈՆ-Մ»-ը առայժմ միայն ծախսեր է անում և շահույթ չի ստացել. ջայլամները դեռևս փոքր են՝ 1 տարեկան 2 ամսական:

Ամեն դեպքում, Մովսիսյանի այս նախաձեռնությունը, թերևս, դրական կողմ էլ ունի՝ նպաստել է արտագաղթի կասեցմանը: Գյուղապետի խոսքով՝ համայնքի 15 երիտասարդ ընտանիքներ, որոնք, ամենայն հավանականությամբ, հեռանալու էին գյուղից՝ աշխատանք փնտրելու նպատակով, չեն լքել հայրենի տներն ու մարդիկ աշխատում են ջայլամաբուծարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս