Քառյակի ներսում խոսակցություն չկա. Վ. Խաչատրյանը՝ քառյակի մասնատվելու լուրերի մասին

«Ոչինչ արհեստական չպետք է լինի: Եթե պահանջարկ չկա հանրության մեջ, հաջողության չի հասնի ոչ մի քաղաքական ուժ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ կուսակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը՝ մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե քառյակը դառնալու է եռյակ, նույնիսկ երկյակ:

Ըստ նրա՝ ժողովուրդը հավատ չունի, որ իշխանությունը կփոխի որևէ բան, միակ հույսը իշխանության փոփոխությունն է: Նա հերքեց, որ քառյակը կարող է եռյակ կամ երկյակ դառնալ: Խաչատրյանը նշեց, որ քառյակի ներսում խոսակցություն չկա, մամուլում է շահարկվում. «Քաղաքականություն է, ամեն մեկն իր շահն է տանում, բայց քառյակի ներսում համագործակցությունը շարունակվում է: Օրակարգում 12 կետերն են և իշխանափոխության իրականացումը: Սահմանադրական բարեփոխման խնդիր մեզ համար գոյություն չունի: Իշխանափոխության դեպքում էլ ոչ երանի այն մարդկանց, որոնք կգան իշխանության, որովհետև մեզ սպասում են նույն 90-ականները»:

Տեսանյութեր

Լրահոս