Հովիկ Աբրահամյանի մերձավորներին պատկանող ապօրինի հորերը փակվե՞լ են (տեսանյութ)

«Բացարձակապես նման բաներ չկան, դրանք հերյուրանքներ են»,- այսօր հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողների դիտարկմանը, որ Արարատի բնակչության մոտ մտահոգություն կա, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավորները շարունակում են արտեզյան հորեր փորել:

Ի պատասխան հարցին՝ արդյոք փակվե՞լ են Հովիկ Աբրահամյանի մերձավորներին պատկանող հորեր, նախարարը հայտարարեց. «Բոլոր ինքնաշատրվանող ապօրինի հորերը փակում ենք»:

«Եթե Դուք արձակուրդի մեջ չլինեիք, կմասնակցեիք մեզ հետ հորերի փակման աշխատանքներին: Տեղում ներկա լինելուց հետո նման հարց չէր առաջանա»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031