Հաշմանդամ օդաչուների խնդիրները չեն լուծվում (տեսանյութ)
ՀՀ կառավարության շենքի մոտ այսօր կրկին հավաքվել էին հաշմանդամ օդաչուները: Նախկինում ինքնաթիռի հրամանատար Սեյրան Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ առայժմ իրենց գործում որևէ առաջընթաց չկա: Տարբեր մասնագիտական հիվանդություններ ստացած օդաչուները մինչև 2006 թ-ը փոխհատուցում են ստացել, իսկ դրանից հետո՝ ոչ:
«Հիմա զբաղվում են՝ թե´ արդարադատության նախարարությունը, թե´ սոցապը, թե´ Դավիթ Հարությունյանը: Որոշել են, որ Սևանում մեր ունեցած հողերը վաճառեն, մի քիչ փող տան, մինչև տեսնենք ինչ կլինի: Բայց մեր պայքարը նրանում է, որ մեր սիրելի հանրապետությունում օրենքները գործեն: Մենք ողորմություն չենք խնդրում, մենք օրենքի պահանջն ենք խնդրում»,- ասաց Ս.Սարգսյանը:
Նախկին օդաչու Ռազմիկ Գասպարյանի խոսքով՝ իրենց շարքերում Աֆղանստանի, Ղարաբաղի պատերազմի մասնակիցներ կան, հերոսներ կան, որոնցից մի քանիսը չեն կարողանում նույնիսկ տանից դուրս գալ ու մասնակցել բողոքի ակցիաներին: Նա հիշեցրեց, որ օդաչուների շնորհիվ է նաև Արցախյան պատերազմի հաղթանակը:
Մանրամասները՝ տեսանյութում