Բաժիններ՝

Մարզադաշտի արժեքը չի փոխհատուցում «Արմավիայի» ողջ պարտքը. ֆինանսների փոխնախարար (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է «Արմավիա»-Ավիաընկերություն ՍՊԸ և «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների դիմաց` ԴԱՀԿ ծառայության կողմից հայտարարված անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդի ընթացքում գնորդ չլինելու հիմքով չկայանալու դեպքում ընդունել հարկադիր կատարողի առաջարկը պարտքի դիմաց 9 մլրդ դրամ արժեքով «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ պատկանող Երևանի Մանանդյան փողոց N 41 հասցեում գտնվող անշարժ գույքը (մարզադաշտ) և ամրագրել ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեկշռում:

Նիստից հետո ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ պարտքը կուտակվել է «Արմավիայի» գործունեության ընթացքում, ընդ որում՝ օդի հարկը շատ ավելին է: Նրա խոսքով՝ մարզադաշտի արժեքը չի փոխհատուցում «Արմավիայի» ողջ պարտքը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս