Վարչապետը իր խոստումը չկատարեց. նաիրիտցիները կրկին կառավարության շենքի առջև են

Կառավարության շենքի առջև հավաքվել են «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները և պահանջում են վարչապետի հետ հանդիպում։ Սակայն վարչպապետի փոխարեն նրանց մոտեցավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և հայտարարեց, որ գործարանի հետ կապված խնդիրը քննարկվում է։Ուսումնասիրությունները կավարտվեն սեպետեմբերի 15-ին և մինչև այդ ժամանակ կվճարեն մեկ ամսվա աշխատավարձ։

Բողոքավորները դժգոհեցին, որ նոր ուսումնական տարի է, դպրոց և բուհ ուղարկելու երեխաներ ունեն և պահանջեցին աշխատավարձն ավելի շուտ վճարել։ Նախարարը նաև նշեց, որ «Ռոսնեֆտ» ընկերությունից բացի կառավարությունը փորձում է «Նաիրիտի» վերագործարկման այլ ուղիներ գտնել։

Նախարարի հեռանալուց հետո գործարանի Արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը հորդորեց աշխատակիցներին համբերել ևս 10 օր և այժմ ցրվել։

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ ամիս առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նաիրիտցիների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր մինչև օգոստոսի վերջն ընդունել նաիրիտցիների 20 հոգանոց պատվիրակությանը, բայց հանդիպումը այդպես էլ չէր կայացել։

Տեսանյութը շուտով։

Տեսանյութեր

Լրահոս