Կոնստանտին Կալաչով. Հայաստանը միասնական տնտեսական գոտի է Ղարաբաղի հետ միասին

«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը, ամենայն հավանականությամբ, կորոշվի հոկտեմբերի 10-ին և, կարծում եմ, 1.5 ամիսը բավարար է, որպեսզի կողմերը լավ նախապատրաստվեն այդ հանդիպմանը: Ընդհանուր առմամբ, ԵՏՄ անդամները բոլորն են հասկանում, որ Հայաստանը միասնական տնտեսական գոտի է Ղարաբաղի հետ միասին, բայց ոչ մեկը չի ցանկանում վիրավորել և հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ: Եվ այս 1.5 ամսում պետք է գտնել որոշակի տեխնիկական լուծում, քանի որ քաղաքական որոշում լինել չի կարող»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը:

Ըստ նրա` ՀՀ ղեկավարությունը պետք է գնա այնպիսի գործողությունների, որոնք 3 երկրներին` Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին, հնարավորություն կտան Ադրբեջանին ներկայացնել, որ չեն հակադրվում նրա շահին, այսինքն` Ադրբեջանի համար դա ապտակ չի լինի. «Այս հարցը հարթել ունակ է միայն Պուտինը, որը խնդիր ունի ցույց տալու, որ ԵՏՄ-ն կենդանի օրգանիզմ է, որը զարգանում, ընդլայնվում է, և գաղափարը կայանում է: Ի վերջո, դա նրա զավակն է: Հասկանալի էր դեռ 1 տարի առաջ, երբ հայտարարվեց ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին, որ կան մի շարք խնդիրներ և չկան պատասխաններ` կապված 3 երկրների ցանկության հետ` տեսնել Հայաստանին ՄՄ կազմում, և մյուս կողմից չվատթարացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս