Բանաձևի ընդունումը շատ կարևոր է. ԱԳ փոխնախարարը՝ Կալիֆորնիայի Սենատի որոշման մասին

«Բանաձևի ընդունումը շատ կարևոր է Արցախի միջազգային ճանաչման ճանապարհին»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Ըստ նրա՝ նման բանաձևերով ամեն անգամ ֆիքսվում է Արցախի սուբյեկտիվությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է ԼՂՀ-ի անկախության ճանաչման մասին AJR 32 բանաձևը, որն ԱՄՆ-ի կոնգրեսին ու նախագահին կոչ է անում ճանաչել ու աջակցել ԼՂՀ-ի ինքնորոշմանն ու անկախացմանը, նրա ժողովրդավարական զարգացմանը: AJR 32 բանաձևը Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի կողմից ընդունվել էր այս տարվա մայիսին:

Տեսանյութեր

Լրահոս