Բաժիններ՝

Վիճծառայության հրաշքների շարքից. ներդրումներ «աճել» են մի քանի անգամ

2014թ. հունվար-հունիսին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 446 մլրդ 341.8 մլն դրամ կամ 1 մլրդ 85 մլն դոլար (հաշվարկային փոխարժեքը՝ 1 դոլար=411 դրամ), որից ուղղակի ներդրումների ծավալը՝ 249 մլրդ 963 մլն դրամ կամ 608 մլն դոլար: Եթե փորձենք համեմատել անցած տարվա տվյալների հետ, ապա ուղղակի զարմանահրաշ պատկեր ենք ստանում՝ ընդհանուր օտարերկրյա ներդրումներն աճել են 3.7 անգամ, իսկ ուղղակի ներդրումները՝ 5 անգամ (2013թ. հունվար-հունիսին օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել էր 293.1 մլն դոլար, որից ուղղակի ներդրումները՝ 118.2 մլն դոլար): Մինչդեռ, ցավալի իրականություն է, որ արդեն մի քանի տարի շարունակ ՀՀ-ում օտարերկյա ներդրումները տարեկան 50-60%-ով նվազում են:

Ի՞նչն է այս աճի խնդիրը: Կարծես, ոչ մի կտրուկ փոփոխություն չի եղել և խոշոր ներդրումներ տնտեսությունում չեն կատարվել:

Պարզվում է, «մեղավորը» Ազգային վիճակագրական ծառայության մեթոդաբանությունն է, մասնավորապես, քանի որ 2012 թ-ից վճարային հաշվեկշիռը կազմվում է նաև «Վճարային հաշվեկշռի և միջազգային ներդրումային դիրքի ձեռնարկ 6»-ի խմբագրության համապատասխան, ՀՀ ԱՎԾ-ն ՀՀ ԿԲ-ի հետ համատեղ, համապատասխան փոփոխություններ են կատարել նաև օտարերկրյա ներդրումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման համակարգում՝ 2014 թվականից այն ամբողջապես համապատասխանեցնելով վերոնշյալ ձեռնարկի խմբագրության դրույթներին: Իսկ ցուցանիշների համադրելիության ապահովման նպատակով, նախորդ տարվա տվյալները ենթակա են ճշգրտման 1 տարվա ընթացքում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս