Հակոբ Հակոբյան. «Գործարար պատգամավորները թողել են իրենց գործը, եկել են ձեր գործն են անում, մի բան էլ մուննաթ եք գալիս»

Համամասնական և մեծամասնական ընտրակարգերի շուրջ նախկինում միշտ բախումներ եղել են, ՀՀԿ-ն հետզհետե զիջել է, մեծամասնականը պակասել է 2 անգամ: Այս մասին այսօր ԱԺ նիստում «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անունից հայտարարեց պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

«Մենք պակասեցինք, դուք ինչի՞ հասաք: Ինչո՞ւ է հարցը հիմա բարձրացված, երբ ժամանակ ունենք»,- ասաց նա:

Ըստ Հակոբյանի՝ խնդիրն այն է, թե ինչպիսի պատգամավոր ենք ուզում ունենալ ԱԺ-ում: Նա հարցադրում արեց, թե քաղաքական ուժերը համաձայն կլինե՞ն մեկ ձայնի իրավունքով ընտրելուն՝ կա՛մ կուսակցությանը, կա՛մ պատգամավորին, ու ինքն է պատասխանեց՝ «համաձայն չեք լինի»:

«Ասում եք՝ մեծամասնականը պայքարում է իր տարածքի դպրոցների համար: Բա դուք պայքարեք: Ինչո՞ւ չեք պայքարում դպրոցների համար,- ասաց ՀՀԿ-ական պատագամավորն ու հավելեց,- Գործարար պատգամավորները թողել են իրենց գործը, եկել են ձեր գործն են անում, մի բան էլ մուննաթ եք գալիս»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031