
Արտաշես Գեղամյան. Սերժ Սարգսյանն օգտվում է ԱԺ լիարժեք վստահությունից

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին, օրակարգ մտնցելու համար ստորագրությունների ձևաթղթի մարման ժամկետը, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ լրանում է այսօր ժամը 13:00-ին: Հիշեցնենք, որ նախաձեռնության ձևաթղթի տակ առայժմ ստորագրել է երեք պատգամավոր, այնինչ հարցն արտահերթ կարգով ԱԺ օրակարգ ընդգրկելու համար անհրաժեշտ է 44 ստորագրություն:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը հայտարարեց, թե ընդամենը 3 ստորագրության առկայությունը վկայում է, որ Սերժ Սարգսյանն օգտվում է ԱԺ լիարժեք վստահությունից: