Ինչպես է կատարվելու բեռների տարանցիկ փոխադրումը՝ ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում

Այսօր ԱԺ հերթական նիստում «2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց բեռների տարանցիկ փոխադրման կարգը: Ըստ նրա՝ ՀՀ-ից ԵՏՄ ուղարկվող բեռները կնքվելու են, Վրաստանով տարանցիկ անցնելու դեպքում ԵՏՄ մուտք գործելիս միայն ստուգվելու է կնիքը տեղո՞ւմ է, թե՞ ոչ.

«Եթե տեղում է, մեքենան շարժվելու է մինչև իր նշանակետ: Ոչ մի մաքսազերծում չի պահանջվելու, ի տարբերություն այսօրվա: Սա առնվազն 10% կկրճատի մեր արտահանողների գործառնական ծախսերը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031