Գալուստ Սահակյանը՝ պատգամավորներին թռուցիկներ բաժանող Զարուհի Փոստանջյանին. «Էս արդեն բեսպրեդելն ա»

Այսօր Ազգային ժողովի նիստում ԵՏՄ-ին միանալու պայմանագրի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սկսեց թռուցիկներ բաժանել պատգամավորներին:

«Թռուցիկներ չի կարելի բաժանել: Վերջացրեք Ձեր ապօրինի գործունեությունը»,- նրան դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Զ.Փոստանջյանը ոչ միայն չդադարեցրեց, այլև քիչ անց բարձրացավ ամբիոն ու թռուցիկներ բաժանեց նաև նախագահության անդամներին:

«Էս արդեն բեսպրեդելն ա, էլի, ուրախացեք»,- նկատեց Գ.Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031