Բաժիններ՝

Հրանտ Բագրատյանը՝ ֆինանսների փոխնախարարին. Բաներ ասացիք, որ տնտեսագիտության հետ կապ չունեն

«Երեկ բաներ ասացիք, որ տնտեսագիտության հետ կապ չունեն: Ասացիք, որ ԵՏՄ-ին միանալը մոտ 2% աճ կտա: Այս մասին կառավարությանը ասե՞լ եք, օրինակ, կառավարությունը 2014-ին տվել էր 5.2% աճ, 2015 թվականին 4.1% աճ է տվել: Ինչպե՞ս է աճելով պակասում»,- այսօր ԱԺ հերթական նիստում «2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին դիմեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նա նաև հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է փոխնախարարը ԵՏՄ-ն բնութագրում որպես կայուն տնտեսական տարածք, ինչը մաթեմատիկորեն չափելի է, ո՞ր մեթոդներով է չափվել աճը, ի՞նչ է նշանակում, որ ՀՀ-ում կներդնեն ավելի շատ, քանի որ մենք այսուհետ ներկայացնում ենք 180 միլիոնանոց շուկա. «Ի՞նչ կարիք կա, որ հենց ՀՀ-ում ներդնեն, ի՞նչ երաշխիք, որ նոր ներդրումներ կստանանք, ոչ թե կկորցնենք ներդրումները»:

Ս.Կարյանը նշեց, որ ԵՏՄ-ին միանալու դեպքում կանխատեսվող լրացուցիչ աճը կարող է լինել 1.2-2.5%, սակայն դրա արձագանքը կլինի հաջորդ տարվա կեսից և արդյունքը շոշափելի կլինի 2016-ից: Նա հերքեց, թե ԵՏՄ-ն կայուն տնտեսական տարածք է բնորոշել, այլ ասել է, որ ՀՀ-ն կարող է ունենալ կայուն տնտեսական աճ: Ըստ նրա՝ ներդրումների համար հնարավորություն է ստեղծվում, իսկ թե ինչու կաճեն, ոչ թե հակառակը տեղի կունենա, որովհետև ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման գործընթացները պետք է շարունակվեն և լինեն ավելի լավը, քան մյուս երկրներում. «Ներկայումս մենք ավելի լավ դիրքերում ենք գտնվում, քան մեր գործընկեր մյուս երկրները, ինչը ենթադրում է, որ ներդրումները ՀՀ կկատարվեն»:

Կարայանը նշեց, որ ԵՏՄ ազդեցությունը պետբյուջեում չի ներկայացվել, որովհետև մենք դեռ չենք միացել. «Անդամ բոլոր պետությունները պետք է իրենց պառլամենտներում վավերացնեն ՀՀ-ի միանալու պայմանագիրը, որից հետո կանդամակցենք: Հաշվի առնելով, որ դեռ չի վավերացվել, իսկ բյուջեն մշակվել է սեպտեբերին, չէինք կարող արտացոլել»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս