«ԵՏՄ այս պայմանագրի հիմքը դրվել է 1994 թվականին». Արծվիկ Մինասյան
«Հայաստանի Հանրապետությունն ունի 1993 թ.կնվքած և 94 թ.-ին վավերացված տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագիր, և առ այսօր ՀՀ-ն հանդիսանում է տնտեսական միության անդամ: Այդ պայմանագիրը ենթադրում է բյուջետային, մաքսային, արժութային քաղաքականություն, նախատեսված է մաքսային միության ստեղծում: Դուք այս պայմանագիրը հաշվի առե՞լ եք, որ ԵՏՄ-ին անդամակցում ենք, երբ անդամակցում էինք ԱՀԿ-ի հետ, ԵՄ-ի հետ գործընթացում»,- այսօր ԱԺ հերթական նիստում «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկման ժամանակ հարցադրում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ըստ նրա՝ այդ պայմանագրով «ինքնիշխանություն» ասվածը, եթե այդպիսին կա, ավելի է ոտնահարվում:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը հաստատեց, որ նման պայմանագիր կա, և դրանով նախատեսված է ավելի ու ավելի խիստ պայմաններ, ինքնիշխանությանը ինչ-որ տեղ ճնշող նորմեր, բայց մեկ կարևոր հանգամանք կա՝ այդ պայմանագիրը նպատակադրումների, մտադրությունների պայմանագիր է, իմպերատիվ նշված չէ, թե ինչ քայլեր պետք է արվեն: Նա նշեց, որ դրանից հետո կնքվել է ԱՊՀ ազատ առևտրի պայմանագիրը, ՄՄ-ն:
«Ուրեմն կարող ենք եզրակացնել, որ ԵՏՄ այս պայմանագրի հիմքը դրվել է 94թ-ին»,- եզրակացրեց Ա.Մինասյանը: