Բաժիններ՝

Ջերմոցների և «Գազպրոմ Արմենիա»-ի միջև պայքարը վերսկսել է

Հայաստանում ջերմատնային տնտեսությունների և գազի մենաշնորհատեր-մատակարար «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջև պայքարը ջերմոցային սեզոնի հետ միասին սկսվել է: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Ջերմոցների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը, այս տարի մատակակարը պահանջել է 300 հազար դրամից մինչև 4 մլն դրամ կանխավճար, ինչի համար ջերմատների մեծ մասը ստիպված է եղել նոր վարկեր վերցնել:

«Սակայն ահավոր անօգտակար է դարձել գազը, տաքացնում, տաքացնում ենք, խոշոր գումար ենք վճարում, բայց ջերմատները չեն տաքանում»,- դժգոհեց Պ. Գևորգյանը:

Նրա խոսքով՝ ջեռուցման համար միությունը փնտրում է այլընտրանքային վառելիք ու նոր տեխնոլոգիաներ. «Նոր տեխնոլոգիաները թանկ են, տնտեսվարողներն արդեն վարկերի տակ են: Իսկ իրենք ինչ գլուխները մտնում է, ասում են: Փողը կտան՝ կտան, չեն տա՝ գլխներին մի բան կսարքեն: Դրա համար տնտեսվարողները վախեցած տանում, տալիս են, թե չէ բույսը փոքր է, հանկարծ գազը կտրեն, ամբողջը կոչնչանա: Դրանց դեմ պայքարել չի լինում: Անգամ դատարաններում չի լինում»:

Պ. Գևորգյանն օրինակ բերեց «Հասառ» ընկերությանը, որն արդեն տարիներ շարունակ դատական քաշքշուկների մեջ է մատակարարի հետ. «Այժմ երկրորդ ցանքի ցրտահարության դատն է շարունակվում, բայց ամեն անգամ 1-2 ամսով դատերը հետաձգում են: Վճռաբեկ դատարանն էլ չի ընդունել առաջին գործով բողոքը՝ ասելով, թե բավարար հիմքեր չկան, մինչդեռ ներկայացվել էին պայմանագրերը կեղծվելու մասին Արդարադատության նախարարության փորձաքննության եզրակացությունը: Այս գործով 3-4 ամիս առաջ դիմել ենք ՄԻԵԴ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս