ՀԱԿ-ին մոտ որոշ լրատվամիջոցների ջղաձգումերն անհասկանալի են. Արմեն Ռուստամյան

Այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ 1994 թվականից Հայաստանն ունի Տնտեսական միության ստեղծման պայմանագիրը, ու ՀԱԿ-ին մոտ որոշ լրատվամիջոցների ջղաձգումերն անհասկանալի են: Միաժամանակ նա շեշտեց, որ ՀՅԴ-ն չի ասում, թե այդ պայմանագիրը սխալ է, թեև այն ժամանակ շատ ավելի խիստ պայմաններ են նշվել, քան հիմա:

«Եթե այդ մարդիկ, որ դրա դեմ են, էն ժամանակ չեն ըմբոստացել, հիմա ի՞նչ իրավունքով և ի՞նչ տրամաբանությամբ են անում: ՀՅԴ մոտեցումը միանշանակ է եղել այս հարցում: 94-ին ընդդիմություն ենք եղել, բայց ճաղերի առաջ չէինք կանգնում, ոչ մեկի դավաճան չէինք ասում»,- ասաց Ա.Ռուստամյանը:

Մեկնաբանելով ՀԱԿ ներկայացուցիչների պնդումները, թե այդ պայմանագիրը կապ չունի ԵՏՄ պայմանագրի հետ, Ա.Ռուստամյանը նշեց. «Սովորեք ոչ թե մեկնաբանություններով կողմնորոշվել, այլ տեքստը կարդալով: Կարդացե՞լ եք տեքստը: Անգամ ռուբլու գոտու ստեղծման մասին է արձանագրված: Շատ լավ կապ ունի, դրանից բխող քայլեր են արվել: Պետք չի զուր տեղը քաղաքական շահարկումներ անել»: ՀՅԴ խմբակցության ղեկավարը հավելեց, որ արտաքին քաղաքական խնդիրներում ինչքան միասնական լինենք, այնքան հզոր կլինի մեր երկիրը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031