Վրաստանի տնտեսությունը շարունակում է աճի տեմպով գերազանցել Հայաստանին

Վրաստանի տնտեսությունը շարունակում է ավելի արագ աճել, քան Հայաստանի տնտեսությունը: Վրաստանի վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՀՆԱ կիսամյակային ցուցանիշը, որի աճը 2014 թ. երկրորդ կիսամյակում տարեկան կտրվածքով կազմել է 5.2%: Հայաստանի ՀՆԱ-ն կիսամյակի տվյալներով, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, աճել էր ընդամենը 2.3% (տարբերությունը՝ 2.9%): Այսինքն, Վրաստանը Հայաստանից ավելի քան 2 անգամ արագ է առաջ ընթանում:

Ընդ որում, բացի աճի տեմպից, մեր հարևանները մեզնից առաջ են նաև ՀՆԱ ծավալային առումով, մասնավորապես՝ Վրաստանի ՀՆԱ-ն նշված ժամանակահատվածում կազմել է 4 մլրդ դոլար, մինչդեռ Հայաստանինը նույն ժամանակահատվածում՝ 2.3 մլրդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031