Ցուրտ է՝ եռյակը պասիվ է

«Եռյակի յուրաքանչյուր անդամ ազատ է իր քայլերում»,-նման հայտարարություն այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ արեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Նա նշեց, որ եռյակի հաջորդ հանդիպում դեռ չի նախատեսվել.

«ԱԺ-ում լուրջ նախագծեր էին, պրկված քննարկումներ, և այս էր պատճառը, որ եռյակն իր ուշադրությունը սևեռել էր խորհրդարանական աշխատանքի վրա: Գուցե նկատվում է պասիվություն, բայց նաև պետք է հաշվի առնել ամիսը, ջերմաստիճանը, ժողովրդի տրամադրությունը»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս