«Եռյակի յուրաքանչյուր անդամն ազատ է իր քայլերում». Ռուբեն Հակոբյան

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, որ եռյակի միջև կան անհամաձայնություններ՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ Հովհաննիսյանը հայտարարել է այն մասին, ինչ ժողովրդի մեծ մասը զգացել է.

«Կան որոշ անհամաձայնություններ և չպետք է խուսափել այդ մասին խոսելուց: Քանի դեռ եռյակը գործում էր ԱԺ ձևաչափով, բավականին լուրջ աշխատանք էր տարվում և եթե որևէ ներկայացուցիչ ձևակերպում էր տալիս, դա բոլոր երեքի կողմից ընդունված ձևակերպում էր: Բայց երբ միջխորհրդարանական ձևաչափը փոխվեց, դարձավ միջկուսակցական, ղեկավարներն ընդգրկվեցին, ցավոք, այդքան միասնական չէին:

Նաև եռյակի ղեկավարների ոչ մշտական հանդիպումներն են նպաստում, որ միասնական դիրքորոշում չլինի: Մինչև հիմա եռակողմ հնադիպում միայն մեկ անգամ է եղել: Բայց ես ուզում եմ հավատալ, որ սա իսկապես տեխնիկական թերացում է և կլուծվի: Եվ եթե եռյակի ղեկավարները տեր կանգնեն այս շարժմանը, վստահ եմ, որ համաժողովրդական շարժումը կհաջողի», -ասաց Ռուբեն Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031