«Նաիրիտի» աշխատակիցները քննարկում են ամենօրյա բողոքի ակցիաներ անցկացնելու տարբերակը

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների բողոքի ակցիան ՀՀ նախագահի նստավայրի դիմաց դեռ շարունակվում է: Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը իր 4 գործընկերների հետ հանդիպել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ ու ներկայացրել են իրենց պահանջները՝ աշխատանքից հեռացման ծանուցագրեր չուղարկեն, վճարեն աշխատավարձի ողջ պարտքը և վերագործարկեն «Նաիրիտը»:

Գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը 168.am-ին հայտնեց, որ իրենք իրենց դիրքերը չեն զիջել՝ կրճատումները շարունակվելու են աշխատավարձն էլ վճարվելու է միայն մեկ ամսվա:

Այս պատասխանը վրդովվեցրել է ակցիայի մասնակիցներին և այժմ նաիրիտցիները որոշում են, թե ինչ անել: Քննարկվող տարբերակներից մեկը ամեն օր բողոքի ակցիաներ անցկացնել է, մինչև հարցի դրական լուծումը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031