Արմեն Ռուստամյան. «Ժամանակին ինչո՞ւ էին մատի փաթաթան դարձրել «մահ կամ ազատություն կամ» մեր կարգախոսը»

«Լիրիկական զեղումների ժամանակը չի: 42 հազար քմ հայկական տարածքը պետք է պահպանել և փոխանցել սերունդներին»,- այսօր ԱԺ բիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) վերաբերյալ դասեր տվողներին չի հասկանում, այն էլ՝ ՀՅԴ-ին դասեր տվողներին:

Ըստ նրա՝ լավ է, որ ազատության համար զոհվել պատրաստ մարդկանց թիվն ավելանում է, բայց ժամանակին մատի փաթաթան էր դարձել «մահ կամ ազատություն կամ» մեր կարգախոսը: «Հարկավոր է հմուտ քաղաքականություն վարել, ուժերը համախմբել և առաջ գնալ»,- ասաց նա:

Իսկ թե ինչո՞ւ ժամանակին իրենց եվրոպամետ կոչած ուժերը այժմ ԵՏՄ-ի կողմնակից են, Ա. Ռուստամյանը նշեց, որ փաստերը ճչացող ու ակնհայտ են: Նա փաստի արձանագրում և ոչ արդարացում համարեց Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության հարցը, սառը պատերազմի սկզիբը, երբ մեր աչքի առաջ տեղի է ունենում պայքար ազդեցության գոտիները վերաձևելու ուղղությամբ.

«Եթե այս ամենը կա, ո՞ր տարբերակով մենք այս խնդիրները ավելի ճիշտ կգնահատենք և ո՞ր տարբերակով մենք մեր դիրքերը կամրապնդենք: Անվտանգության առումով ոչ միայն ռազմական, այլև ֆիզիկական գոյությունը պահապանելու խնդիր կա: Այո, մենք մեր եվրոպակաան գործընկերներին չկարողացանք համոզել, որ հարակվկովկասյան շրջանում անվտանգության նոր համակարգ է անհարժեշտ»:

Ըստ նրա՝ ժամանակին անվտանգության պակտ ստեղծելու հարց էր բարձրացվել, բայց Թուրքիան և Ադրբեջանը խոչընդոտեցին, ժամանակին խոսվում էր 3+2 ձևաչափի մասին, բայց դա էլ տեղի չունեցավ: Նա կրկնեց նախկինում արտահայտած միտքը՝ հաղթելու համար փամփուշտ է հարկավոր:

Ա. Ռուստամյանի կարծիքով՝ տնտեսական բոլոր խնդիրները կապված են աշխարհաքաղաքական խնդիրների հետ, աշխարհը խառնվել է ու չկա մի տնտեսություն, որ չտուժի: Նա նշեց, որ պատերազմական դրությունը ստիպում է հատուկ ռեժիմով ապրել, իսկ անվտանգությունն ունի իր բաղադրիչները՝ տեղեկատվական, հոգևոր, տնտեսական, քաղաքական և այլն.

«Եթե ֆիզիկապես չլինես, ի՞նչ տնտեսական անվտանգության մասին է խոսքը: Տեսակը պահելու ուղղությամբ է, որ այսօր այլ տարբերակ չունենալով, սա պետք է ամրապնդենք, որ սխալները որ կատարել ենք, ուղղենք: Ես կարծում եմ, որ ժամանակը արդյունավետ չենք օգտագործել: Պետք է մեր շահերի իրականացման համար ավելի շատ ռեսուրս ունենայինք»:

ԿԳՆ, ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, որ «քաղաքական ներկապնակը» աջակցում է Սերժ Սարգսյանին, Ա. Ռուստամյանը հակադարձեց, որ մեկը մյուսի հետ կապված չի.

«Կարծում եմ՝ ով էլ լիներ երկրի նախագահը, այդ որոշումը կայացնելու էր և ցանկացած լուրջ ուժ չի կարող մտածել՝ ինչքան վատ, այնքան լավ, թող սխալվեն, հետո այդ սխալները կօգտագործենք: Մենք հենց սկզբից էլ ասել ենք, որ որոշումը ճիշտ է, գոյութուն ուներ «կոնսենսուս -1» վիճակ: Պրոցեսը լավ հասկացողները չէին կարող դեմ լինել: Պրիմիտիվ պատկերացում է, որ մեկը մի բան ասի, դու հակառակը ասես: Պետք է սևը սպիտակից զատել: Բացասման բացասումի օրենքով է աշխարհը զարգանում, ոչ թե պրիմիտիվ բացասումով»:

Տեսանյութեր

Լրահոս