«Սա մեզ համար անվտանգության հարց է». Արմեն Ռուստամյանը՝ ԵՏՄ պայմանագրին միանալու մասին

«Հայաստանի անդամակցության հարցը լուծվել է 1994 թվականից սկսած: Այս բացահայտումը նոր ջղաձգումների ալիք է բարձրացրել: Բայց հանգստացեք: Մենք այն ժամանակ էլ ընդդիմություն էինք, բայց այսպես չենք արձագանքել»,- այսօր ԱԺ նիստում ԵՏՄ պայմանագրին միանալու հարցի վերաբերյալ եզրափակիչ ելույթների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Հարցադրում անելով, թե այլընտրանքն ավելի՞ լավ լուծում է առաջարկում, Ա.Ռուստամյանը մի պատմություն պատմեց. «Ասում է՝ ինչո՞ւ պատերազմը պարտվեցիք, պատասխանում է՝ մի քանի պատճառ կար՝ փամփուշտ չունեինք… Ասում ՝ դե էլ մնացածը մի ասա»:

«Սա մեզ համար անվտանգության հարց է: Պահենք այն, ինչ ունենք, իսկ հետագայի համար շահենք ժամանակ,- ասաց Ա. Ռուստամյանն ու հավելեց,- Վստահենք մեր ժողովրդի պատմական փորձին և իմաստնությանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031