Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Սիրիայում, Հալեպում հայ բնակչության համար ստեղծվել է շատ ծանր իրավիճակ:
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ստորագրահավաք է սկսել ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու համար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա այսօր առավոտյան այցլել է Գ.Ենոքյանին, ով գտնվում է Էրեբունու նախնական կալանքի պահպանման վայրում:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը բացառում է, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի ձերբակալության համար առաջ քաշված պատճառը համապատասխանի իրականությանը։
Այսօր ԱԺ-ում համայնքների խոշորացմանը նվիրված լսումներին ներկա էր նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նիստից հետո լրագրողները նրան մի քանի հարցեր ուղղեցին: Համայնքների խոշորացման վերաբերյալ Ս.Խաչատրյանը նշեց, թե ամեն մի ռեֆորմ իր ռիսկն ունենում է, օրինակ՝ կան գյուղապետեր, որ իրենց ամբողջ կյանքը գյուղապետ են, արդեն 20 տարի, իսկ խոշորացման պարագայում նման դեպք չի լինի, որ թեկուզ «ազգը շատ լավն է, բայց գյուղին ոչ մի օգուտ չի տալիս»:
«Սյունիքի մարզում գտնվում է Քաշունի համայնքը, ուր հասնելու համար պետք է Տաթևից գնալ, ինչ-որ մի կետում, կոտրված «գռուզավիկի» մոտից թեքվել ձախ ու քարքարոտ դաշտամիջյան ճանապարհով հասնել գյուղ: Սակայն այդ գյուղում կա ընդամենը 11 տուն ու միայն 3 բնակիչ»,- ասաց Վահան Մովսիսյանը՝ նշելով, որ այդպիսի ճակատագրով գյուղեր ՀՀ-ում առնվազն 50-ն են:
Այսօր ՀՀ Ազգային ժողովում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է «Համայնքների խոշորացում» թեմայով խորհրդարանական լսումներ: ՀՀ տարածքը ներկայումս բաժանված է 10 մարզի և 915 համայնքի, մոտ 400 համայնքներ ունեն 1000 հոգուց քիչ բնակչություն, շուրջ 200 համայնք` 300-ից պակաս բնակչություն, և շուրջ 100-ին մոտ համայնքներ` մինչև 100 հոգի բնակչություն: Մայիսի 17-ին նախատեսվում է տեղական հանրաքվե անցկացնել՝ Դիլիջանի, Տաթևի և Թումանյանի փնջերում:
Չնայած Հայաստանում ավելացել է խանութների քանակը, սակայն առևտրաշրջանառության ծավալը նվազել է:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր առաջիկա նիստում, մայիսի 6-ին, քննարկելու է ՀՀ և «Մայնի Ֆրանկֆուրտի Կրեդիտանշտալտ Ֆյուր Վիդերաուֆբաու» կազմակերպության (KfW) և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության միջև 2014 թ. դեկտեմբերի 9-ին կնքված վարկային համաձայնագիրը
Շրջանառության հարկի հետ կապված խնդիրները նորից երևան են գալիս գալիս ըստ առանձին ապրանքախմբերի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարեվերջին ՀՀ-ում եղել է 2 մլն 135.5 հազար աշխատանքային ռեսուրս, իսկ 2013-ին այդ ցուցանիշը՝ 2 մլն 232 հազար էր:
Ինչպես 168.am-ին հայտնեց համաժողովին մասնակցած Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, երկրներն իրենց փորձն էին ներկայացնում:
Այդ նպաստների վերացումը նպաստեց աշխատաշուկայում ստվերայնության դեմ պայքարին, նաև, որ քաղաքացիները սովորեն աշխատել:
Օրինակ՝ Արագածոտնում բարձրացել է 12.8%-ով, Արարատում՝ 13.1%-ով, Գեղարքունիքում՝ 14.7%-ով, Վայոց ձորում և Տավուշում՝ 17.9%-ով, իսկ ամենաշատը Լոռիում է՝ 18%:
«168 Ժամը» էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչության պետ Լևոն Խալիկյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ Վ.Աբրահամյանի փոխարեն` տուժեն ոսկու շուկայում աշխատողները:
«Այն, ինչ ես ասում եմ, ելնում եմ պարզ տրամաբանությունից, որ գոյություն ունի: Ես ժամանակին ասել էի, որ հիմնական խնդիրը վերաբերում է նրան, որ անպայման ամսի 24-ին ինչ-որ միջոցառումներ էին ուզում նախաձեռնել: Եվ վտանգը, ըստ էության, որ կարող էր առաջանալ իրավական առումով, այդ հարցի հետ էր կապված»,- ասում է Արմեն Ռուստամյանը:
Ծախսը Հայաստանի և Վրաստանի միջև կբաժանվի 40%/60% հարաբերակցությամբ
«Շատ լավ կլիներ, որ վարկը լիներ ոչ թե դոլարով, այլ ռուբլով, որովհետև պարտավորությունը Ռուսաստանի հանդեպ ունենք, ոչ թե այլ երկրի»,- այսօր ԱԺ նիստում ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման համար հայ ռուսական միջկառավարական համաձայնագրերի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Խ.Հարությունյանը հայտարարեց՝ ողբերգությունն այն չէ, կթանկանա, այլ այն, որ սոցիալտնտեսկաան վիճակն այնքան վատ է, որ 2.5 դրամ թանակցումն էլ է մեզ համար ողբերգություն:
«ՀԷՑ-ը վնասով է աշխատում, բայց ամեն տարի 1.4 մլրդ դրամ, տարեկա՛ն, բարեգործություն է անում: Ո՞վ է քեզ իրավունք տվել:
«Ընդհանրապես առաջին եռամսյակը ցանկացած տարվա համար տնտեսական ակտիվության ցածր մակարդակի վրա է լինում, և դա էական չէ՝ կապվա՞ծ է անցյալ տարվա շոկերի հետ, թե՞ ոչ: Ամեն տարի է այդպես, առանձնապես այս տարի, որ անցյալ տարվա ցնցումները որոշակի ազդեցություն ունեցան»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ դրական գնահատելով առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության 2.5 % ցուցանիշը: Ըստ նրա՝ դա հուսադրող է տարվա մնացած մասի համար:
«Երբեմն կարող ես գին բարձրացնել, բայց տուժել դրանից: Այս պայմաններում միայն խելագարը գին կբարձրացնի»
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ՝ 1 ամսով պետք է հետաձգել օրենքի կիրառումը՝ մինչև հունիսի 1-ը, որպեսզի ՓՄՁ-ները, որոնք ունեն ձեռք բերված ապրանքներ, բայց փաստաթղթեր չունեն, կարողանան կարգավորել այդ խնդիրը: Հ.Աբրահամյանը ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարեց մշակել դրոշմապիտակավորման նոր կարգ և դա ընդգրկել ԱԺ արտահերթ նստաշրջան:
«Ատոմակայան ունենալը անվտանգություն է տարածաշրջանում, այնուամենայնիվ քո հետ հաշվի են նստում: Այն նաև կարող է դառնալ անվտանգության մարտահրավեր, որովհետև թշնամիները կարող են օգտագործել ինչ-որ տեղ»:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ նախարարությունը կապի ծառայություններից օգտվելու համար 102 մլն դրամ է վճարել «Յուքոմ» ընկերությանը:
«Ելնելով վերականգնողական արդարադատության սկզբունքներից՝ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է ենթադրեն ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը, որի էությունը ազատազրկմանն այլընտրանքային միջոցներով պատժի նպատակներին հասնելն է»:
Այս տարվա փետրվարի 12-ին Գագիկ Ծառուկյանին «նվիրված» ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին»:
«Բա ո՞նց ես համոզել Արմեն Աշոտյանին»,- հետաքրքրվեց վարչապետ Հովիկ Աբահամյանը: «Մենք միշտ իրար համոզում ենք»,- պատասխանեց Հ.Պողոսյանը:
Գրավոր հարցերից հետո ԱԺ-ում բանավոր հարցերի ժամանակ չի մնում Այսօր ՀՀ կառավարության նիստում ակտիվ քննարկում ծավալվեց Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության շուրջ, որով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխություններով սահմանվում է, որ ԱԺ նիստում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ կառավարությանը հարցերով դիմելու ժամանակ սկզբում առաջինը հնչեցվելու են բանավոր հարցերը, այնուհետև գրավոր՝ դա պատճառաբանելով այն հանգամանքով, որ երբեմն գրավոր հարցերի առատության պատճառով պատգամավորները զրկվում են բանավոր հարցերով հանդես գալու հնարավորությունից: Նախագծով նախատեսվում է նաև հստակեցնել բանավոր հարցերով ՀՀ կառավարությանը դիմելու կարգը: Մասնավորապես՝ առաջարկվում է նիստը սկսելուց մեկ ժամվա ընթացքում հնչեցվեն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների 2-ական հարցեր, այնուհետև՝ 2-ական հարցերով հանդես գան ոչ ընդդիմադիր և անկախ պատգամավորները, որից հետո բանավոր հարցեր տրվեն հերթագրված մյուս պատգամավորների կողմից: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարեց, որ կառավարությանն առնչվող հարցերի քննարկման ժամանակ նախապես գրավոր ձևակերպված և կառավարությանն ուղղված հարցերի առաջնահերթությունը բանավոր հնչեցվող հարցերի նկատմամբ բխում է պառլամենտական ժողովրդավարության և նպատակահարմարության սկզբունքներից. «Չստվերելով Ազգային Ժողովի պատգամավորների կողմից բարձրացվող բանավոր հարցերի կարևորությունը, առարկայականությունը և դրանց հրատապությունը՝ այդուհանդերձ նշենք, որ, որպես կանոն, գրավոր ձևակերպված հարցերն իրենց մեջ պարունակում են խորքային վերլուծության և ուսումնասիրման առարկա հանդիսացող մասնագիտական խնդիրներ: Կառավարությունն էլ, իր հերթին, հնարավորություն ունի իրավիճակային պատասխանի փոխարեն ներկայացնել լիարժեք ու հիմնավոր պատասխան: Ուստի, խնդիրը բարձրաձայնելու և նախապես աշխատանք կատարած պատգամավորի գրավոր հարցն ու դրա պատասխանը, պատգամավորի կարծիքը և կառավարության անդամի արձագանքն ուշադրության արժանանալու և լսելի լինելու իրավունքի տեսանկյունից ավելի արդարացված է»: Հետևաբար, ըստ նախարարի, կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ դեմ է, որպեսզի կառավարությունը բացասական եզրակացություն տա օրինագծին: Ըստ նրա՝ դա խորհրդարանի խնդիրն է և խորհրդարանը պետք է որոշի՝ որին առավելություն տալ: Վարչապետը նկատեց, որ կառավարության ներկայացուցիչները մտահոգվելու խնդիր չունեն, կարող են նաև սկզբում բանավոր հարցերին պատասխանել: «Հո չե՞նք վախենում իրենց հարցերին պատասխանել,- ասաց Հ. Աբրահամյանն ու հավելեց,- Էս հարթակը չպետք է մոռանանք ինչի համար է: Դրա համար կառավարությունը մնալու է չեզոք: Օրենք կընդունեն, որ սկզբից բանավոր, հետո գրավոր՝ կպատասխանենք բանավոր, հետո գրավոր: Թող որոշեն իրենք: Իմ կարծիքով՝ պետք չէ բացասական կարծիք տալ»: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ կարող են վերլուծական մասը թողնել և նշել, որ խորհրդարանը պետք է որոշի: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բոլոր հարցերը տրվել են ընդդիմադիրների կողմից: Հ. Աբրահամյանը համաձայնեց ու հավելեց, որ հատկացված ժամանակը՝ 1.5 ժամը խլում են իրենք ու բացառվում է, որ խորհրդարանական մեծամասնությունը հարց տա: Ամեն դեպքում, կրկնեց վարչապետը. «Դա ԱԺ ներքին խնդիրն է՝ թող իրենք որոշեն»:
Այսօր ԱԺ նիստի ավարտին, երբ 5 րոպե էր մնացել, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բավականին երկար ներկայացրեց ՀՀ-ում առկա տնտեսական վիճակը: Նա նշեց, որ որ աճի կանխատեսուները վատ են, կուտակում ենք պարտքեր, որոնց «տակից» դուրս գալու որևէ հեռանկար չկա, երկրից տարեկան դուրս է տարվում մոտ 1 մլրդ դոլար: Նա նշեց, որ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հովհաննիսյանը խոստացավ ուսումնասիրել ու տեղեկացնել, բայց մինչ հիմա խոստումը չի կատարել:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ գազի գինը սահմանին իջել է 25 դոլարով, և երկու երկրների նախագահների հանձնարարութամբ են ընթացել բանակցություններ, որոնք 2.5 ամիս են տևել: