
Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցումը կարժենա 10 միլիոն եվրո

Այսօր ԱԺ նիստում քննարկվեց Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև 2014 թ. դեկտեմբերի 24-ին Երևանում ստորագրված «Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագիրը:
Ըստ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի, որոշվել է, որ ամեն կողմն ինքն է իր հատվածում կառուցելու կամուրջը, աշխատանքները կհամակարգի ընդհանուր հանձնաժողովը: Ինչպես նշեց Առաքելյանը՝ կամուրջի նախնական արժեքը 10 մլն եվրո է, բայց քանի որ վրացի գործընկերները ստանձնեցին իրենց կողմի աշխատանքները, ապա ծախսը Հայաստանի և Վրաստանի միջև կբաժանվի 40%/60% հարաբերակցությամբ: Թե ե՞րբ կսկսվի կամուրջի կառուցումը, փոխնախարարը դժվարացավ պատասխանել, միայն նշեց, որ դա կախված է վրացական կողմում համաձայնագրի վավերացումից: