Մայիսի 5-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին այսօր ԱԺ հերթական քառօրյայի օրակարգը հաստատելու ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Այսօր Ազգային ժողովի նիստի սկզբում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները շատ լավ կազմակերպված անցան, սակայն այս օրերին դեսոնանսի մեջ պետք է գտնվեին Ժիրայր Սէֆիլյանը և իր ընկերները: Նա նշեց, որ անկախ ամեն ինչից սահմանադրական ազատությունները ոչ ոք չի վերացրել:
Այսօր ԱԺ նիստի սկզբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ Նեպալի երկրաշարժին ու նշեց, որ հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչ դժբախտություն է երկրաշարժը: Նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Նեպալում զոհերի հիշատակը:
Այսօր ԱԺ նիստի սկզբում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ շատ են հարցումները, թե Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արդյոք կհայտարարվի՞ համաներում:
Այսօր Ազգային ժողովի հերթական նստաշրջանի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից անմիջապես հետո: Ըստ նրա՝ այդ միջոցառումներն ու դրա ներքին ու արտաքին արձագանքները ցույց տվեցին, որ Ցեղասպանություն երևույթի ընկալումն ու գնահատականները թևակոխում են նոր ու ավելի վճռական փուլ ու ազգովի պարտավոր ենք ավելի միասնական լինել:
«Հիմա ՀՀ-ում պայմաններն այնպես են, որ շատ ընտանիքներ ուզում են, որ իրենց երեխաները ստանան արևմտյան թեքումով ուսում: Եթե ՀԱՀ-ը չլիներ, ես կարծում եմ, շատ ավելի մեծ թվով ուսանողներ դուրս կգնային նման ուսում ստանալու համար»:
Այսօր երեկոյան հայ երիտասարդները «հերթապահում» էին «Գոլդեն Թյուլիպ» հյուրանոցի մուտքի մոտ՝ սպասելով Շարլ Ազնավուրին և Սերժ Թանգյանին:
«Այն ժամանակ, որ թուրքը ցեղասպանություն է ընդունել, մերոնք տեր չկանգնեցին: Նրանք պետք է մաքրեին, որ այսօր այս փաստերի դեմ չկանգնեին: Հիմա խելացի ձևով, եթե ճանապարհը բացեն, շարժ լինի, ամեն ինչ կլավանա ու նրանք իրենցից անկախ կթողնեն ու կգնան, մեր երկիրը կթողնեն մեզ»,- այսօր Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղապանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո 168.am-ին ասաց ազատամարտիկ, հրամանատար Աբոն՝ պատասխանելով հարցին՝ եթե Թուրքիան այդքան համարձակություն չունի Ցեղասպանությունը ճանաչելու, ինչպե՞ս կարող է Հայաստանը օգնել, որ ընդունի:
Չնայած տեղացող անձրևին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մարդկանց հոսքը չի դադարում:
Նա տեղեկացրեց, որ ընկերակցության 100 հոգանոց պատվիրակությունը Լիբանանից` «Ոչ, պետք է չմոռանանք երբեք» խորագրով ուխտագնացությունով եկել է Հայաստան, եղել են Արևմտյան Հայաստանում, շրջել կոտորածների վայրերում, անմոռուկներ փակցրել Անիի ավերակներում, Մշո Առաքելոց վանքում, որ այսօր մզիկիթի է վերածվել, Արաքսի ափին շատ մեծ խնկարկություն են արել: Ախթամարի վանքում մասնակցել պատարագի, օդապարիկներ բաց թողել անմոռուկներով:
Ցեղասպանության նահատակներին հարգանքի տուրք մատուցելու համար այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին այցելել Լիբանանի Լոխ քաղաքի ՀՕՄ-ի նեկայացուցիչները: 168.am-ի հետ զրույցում Անաիս Շամնիյանը նշեց, որ խորը զգացումներ ունի. «Ամենամեծ զգացումն այն է, որ հիվանդ, ցավացող ոտքերով ներքևից բարձրացել ենք այստեղ: Հակառակ դժվարություններին՝ ուզեցինք այս զոհողությունն անել: Սա մեծ ուխտագնացություն էր մեզ համար»:
«Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ժողովրդի անունից ներողություն եմ խնդրում ողջ հայ ժողովրդից` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջությունը չունեցող իմ ղեկավարների համար: Ես այստեղ եմ` ասելու ձեզ, որ մենք մտածում ենք, չնայած մեր քաղաքական գործիչների ամոթի: Հիշում եմ և պահանջում»: Նման բովանդակությամբ պաստառով այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել Նոր Զելանդիայի և Ավստրալիայի քաղաքացի, գրող Լեն Ուիսքը:
«Օրվա խորհուրդը բոլորիս համար պարզ է՝ մենք բոլորս հիշում ու պահանջում ենք ամբողջ աշխարհից և Թուրքիայից, որ ընդունի այս ոճրագործությունը: Ասորական համայնքը, համայն աշխարհի ասորական միությունը, եվրոպական տարբեր ասորական կազմակերպություններից այստեղ են, որ հարգանքի տուրք մատուցեն անմեղ զոհերի հիշատակին»,- այսօր Ծիծեռնակաբերդում ասաց Հայաստանի ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովը:
Վ.Դարչինյանը նշեց, որ մարզումների մեջ է եղել, թողել է մարզումները, եկել է այստեղ՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար. «Այս օրը մենք բոլորս այստեղ պետք է գտնվենք, բոլորին հիշեցնենք, որ մենք էլ ցավում ու հիշում ենք»:
Միության ներակայացուցիչները հայտարարեցին, որ սա քաղաքական ակցիա չէ, այլ հարգանքի տուրք է Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը քիչ առաջ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին:
«Այսօր մենք ողբում ենք հայ ժողովրդի հետ միասին: Հարյուրավոր ռուսական քաղաքներում անցնում են հազարավոր հարգանք մատուցման արարողություներ: Դրանց մասնակցում են ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչները, այլ նաև ռուսներ և այլ հյուրեր»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահաիլում Հայոց ցեղապանության զոհերի հիշատակի հարգանքի արարողության ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք երբեք չենք մոռանա այն ողբերգությունը, որ կրել է ձեր ժողովուրդը: 100 տարի առաջ այդ հանցագործությունը տարավ հայերի մի մասի կյանքը, որովհետև նրանք հայեր էին: Մեր կոչը՝ ընդվզել, ընդունել և ճանաչել ցեղասպանությունը, վեաբերում է բոլորին»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահաիլում Հայոց ցեղապանության զոհերի հիշատակի հարգանքի արարողության ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Այսօր Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության զոհերի հիշատակի հաևգանքի տուրք մատուցելու արարողության ժամանակ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հայտարարեց, որ Մեծ պատերազմում սերբերի կորուստը 1.4 մլն է եղել, որն ընդհանուր բնակչության մոտ 28 տոկոսն է:
«Կիպրոսը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Կիպրոսն առաջին երկրներից էր, որ ընդունել է Ցեղասպանությունը: Մեզնից յուրաքանչյուրի ներկայությունն այստեղ նրա համար է, որ հարգանքի տուրք մատուցենք նրանց, ովքեր մեկ հարյուրամյակ առաջ կորցրել են իրենց կյանքը: Դա մեր պարտականությունն է»,- այսօր Ծիծեռնաաբերդում Ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք մատուցելու արարողության ժամանակ հայտարարեց Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
Քիչ հետո Հանրապետության հրապարակում կմեկնարկի System of a down խմբի համերգը: Ռոք խմբի սիրահարներն այոօր առավոտից հավաքվել էին Շահումյան հրապարակում և անհամբեր սպասում էին, թե երբ են իրենց թույլ տալու մտնել հրապարակ:
«Շատ զգալի, ներկայացումներով լի համաժողով էր: Մենք տեսանք ներկայացումներ, պատմություններ` տարբեր ռակուրսներից և, կարծում եմ, որ սա չի մնա առանց արձագանքի: Առաջին օրը մենք գիտնականներին հանդիպեցինք, երկորդ օրը՝ քաղաքագետներին: Դա ցույց է տալիս կազմակերպման բարձր մակարդակը»:
Հայ երիտասարդների որոշ խումբ բավականին կոշտ է ձևով արտահայտում է իր վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ
«Մենք ընդունում ենք երևանյան հռչակագիրը»,- հայտարարեց նիստը վարող Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը:
Թուրքիան Օսմանյան կայսրության իրավահաջորդն է և պետք է կրի ցեղասպանության պատասխանատվությունը: Այս մասին այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Շվեյցարիայի խորհրդարանի անդամ Դոմինիկ Բումոնը:
Աշխարհում դեռևս կան մարդկության դեմ գործած ոճիրներ, որոնք արժանի գնահատականի չեն արժանացել: Այս մասին այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Եվրոնեսթի փոխնախագահ Արտակ Զաքարյանը:
«Այսօր ես մեծ պատիվ ունեմ ձեզ հետ միասին հարգելու հայոց անմեղ զոհերի հիշատակը»,- այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայերեն հայտարարեց Գերմանիայի Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ անդամ Ալբերտ Վայլերը:
«Թուրքիան միգուցե չճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց ողջ աշխարհը պետք է ճանաչի ու խոստովանի, որ դա, իրոք, ցեղասպանություն է եղել: Դանիայում որոշ քաղաքական գործիչներ հասկանում են, ընդունում են, որ ցեղասպանություն է եղել, բայց կառավարությունը դեռ ասում է, թե դա տեղի է ունեցել պատերազմի ժամանակ և դա պատմական իրողություն է»,- այսօր Այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում լրագրողներին ասաց Դանիայի խորհրդարանական պատվիրակ Վուլֆ Ֆարմակը:
Այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մասնակիցներին Հռոմի պապի ողջյուններն ու իր օրհնությունը փոխանցեց Քրիստոնյաների միության քահանայապետական խորհրդի նախագահ, Հռոմի Պապի ներկայացուցիչ Կարդինալ Կուրտ Կոխը՝ բարձր գնահատելով հայերի քրիստոնեությունը:
Գասան Հաբիեի խոսքով՝ ցեղասպանության մասին լռությունը նշանակում է սպանել երկրորդ անգամ. «Մեր աշխատավարձը խոսելու համար է: Բայց ոչ միայն խոսել է պետք, այլ նաև գործել: Բավարար չէ, որ հայ ժողովրդի Ցեղասպանությունը դառնա պատմական փաստ: Ժամանակն է, որ կանխարգեման գործում ակտիվ լինենք: Օսմանյան կայսությունը նոր դեմք է ստացել, բայց գործողությունները, քաղաքականությունը նույն է՝ կրոնական փոքրամասնությունների, եզիների դեմ և այլն»: